Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրետակոծում Ստեփանակերտ
A A
Հասարակություն

Ստեփանակերտն առավոտյան հրետակոծվել է

Առավոտյան Ստեփանակերտը դարձյալ հրետակոծվել է, չորս պայթյուն է լսվել, օդային տագնապի ազդանշանը միացել է։

Հիշեցնենք` երեկ երեկոյան ևս Ստեփանակերտը ենթարկվում էր հրետակոծման, ինչի հետևանքով, ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Կան զոհեր ու վիրավորներ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում: ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հակառակորդն ունի բազմաթիվ կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: