A
A
«Սասնա ծռեր» խմբավորումից 3-ը և նրանց պաշտպաններից 2-ը մեկնել են սահման. դատական նիստը հետաձգվեց. Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Սասնա Ծռերի» գործով նշանակված դատական նիստն այսօր չկայացավ, գրում է Aravot.am-ը: Դատարանը որոշեց այս գործով նիստերը հետաձգել երեք շաբաթով՝ բավարարելով ամբաստանյալների պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը:
Հայտարարված զորահավաքի և ռազմական դրության պայմաններում Ալեք Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Պավել Մանուկյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնել են Արցախի Հանրապետություն, իսկ ինքը՝ Տիգրան Եգորյանը՝ Տավուշի մարզ։
Աղբյուր՝ Aravot.am
Արեգ Կյուրեղյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից