Արշավ՝ կաթի նկատմամբ սեր ու մշակույթ ձեւավորելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՈ՞րն է բարձրորակ կաթը։ Ըստ «Երեմյան Փրոջեքթս»-ի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի՝ որակյալ կաթ ստանալու համար մեքենայացված կիթից սառեցումն այնքան արագ պետք է լինի, որ երկուսուկես ժամը չանցնի։ Հակառակ դեպքում կաթը չի պահպանի իր համային և որակական հատկանիշները։ Ընդ որում՝ պետք է բացառել մեքենայացված կաթի շփումն արտաքին միջավայրի հետ։ Բարձրորակ կաթի արտադրության համար կարևոր են մի քանի գործոններ:
«Առաջինը կաթնատու, տոհմային կենդանիներն են. սա ապահովելու համար մենք Եվրոպայից ներկրել ենք մաքրացեղ ֆլեկվի և հոլշտեյն բարձրարժեք գենետիկայով կովեր: Երկրորդը ֆերմայում ներդրված տեխնիկան և սարքավորումներն են, որոնք ապահովում են կենդանիների խնամքի և կերակրման պայմանները: Եվ երրորդ կարևոր գործոնը՝ կթի ճիշտ կազմակերպումն է»,- ասում է Արծրուն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ իրենք առաջնորդվում են «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգով, ինչը նշանակում է, որ սերմը ցանում են իրենք, որից ստանում են անասնակերն ու այն կերախոհանոցում վերամշակելուց հետո մատակարարում ֆերմաներում պահվող կենդանիներին։
«Երեմյան Փրոջեքթս»-ի «Արցախ» խոհանոց-գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը վստահեցնում է՝ արտադրության յուրաքանչյուր փուլում լաբորատորիայում կատարվում է նմուշառում և միայն հետազոտության ենթարկված նմուշի բարձր ցուցանիշների դեպքում ենք անցնում արտադրության հաջորդ փուլ։
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ տեղեկատվական այց հնարավոր չէր իրականացնել Ջերմուկ, որտեղ գտնվում է ֆրման։ Վիրտուալ՝ միաժամանակ իրական դետալներով ֆերմա էր ստեղծվել «Լավաշ» ռեստորանում՝ ներկայացնելու արտադրանքը։
Ի դեպ, արդեն մի քանի ամիս է իրականացվում է «Կաթը սեր է» խորագրով տեղեկատվական արշավը:
«Մեր թիմի, գործընկերների, հայտնի և սիրված դեմքերի, տարբեր տարիքային խմբերի, մասնագիտությունների տեր մարդկանց մասնակցությամբ «Կաթը սեր է» խորագրով իրականացվող տեղեկատվական արշավի հիմնական նպատակը մեր հասարակությունում կաթի կարևորության բարձրացումն ու դրա օգտագործման մշակույթի զարգացումն է: Դա օգնում է մեզ սովորել ու տարբերակել որակյալը, հասկանալ՝ կաթն ու կաթնամթերքն ինչպես, ինչ քանակով, երբ և ինչ մթերքների համադրությամբ օգտագործել»,- ասաց «Երեմյան Փրոջեքթս»-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գևորգյանը։
Իսկ այս անգամ «Կաթը սեր է» արշավի շրջանակում էր կազմակերպվել էր կաթի և կաթնամթերքի համտես-քննարկում հատուկ ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: