Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Արտակարգ սեպտեմբերի 1-ը (տեսանյութ)

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը, մինչդեռ ուսումնական տարին այսօր չմեկնարկեց։ Ինչպես արդեն հայտնի է, այն կմեկնարկի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտից հետո՝ սեպտեմբերի 15-ին, փոքր-ինչ արտակարգ պայմաններում։

«Ա1+»-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում, բակերում դրոցականներից և ուսանողներից հետաքրքրվելու՝ ինչպես են անցկացրել օրը, ինչ տրամադրություն ունեն և ինչպես են պատրաստվում հարմարվել ոչ սովորական ուսումնական կյանքին։

Հարցված դպրոցականների և ուսանողների գերակշիռ մասը ասաց՝ կարոտել է դպրոցը, ընկերներին, ուսումնական պրոցեսին և ուզում է գնալ դպրոց։

Նրանց մի մասն էլ անհանգստացած էր դպրոցում դիմակի պարտադիր կրման և այլ նոր փոփոխությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում