Բացել լրահոսը Փակել լրահոսը
80190130_10219306590241256_3375610532789189726_n (1)
A A
Պաշտոնական

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի (տեսանյութ)

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նշվում է, որ անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով: Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին:

Նոր կլինիկայում կա մասնավորապես՝
?Կենդանիների պահման կարանտինային գոտի
?Կացարան
? Ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում եւ վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են եւ չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

 Կարեւոր. քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները եւ կենդանատերերը կգրանցեն իրենց սիրասուն խնամյալներին: