A
A
Ուղիղ. «Լոռի ՖԱ» - «Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ» - «Նոա». պայքար մեդալների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կհանդիպի «Լոռի ՖԱ»-ի հետ, իսկ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի «Նոային»:
Արարատցիներն այժմ առաջին տեղը բաժանում են «Շիրակի» հետ, ուստի ամեն մի միավորի վաստակումը ոսկե արժեք ունի թիմի համար: Վանաձորայն ակումբը միայն հաղթանակի դեպքում կպահպանի մեդալների համար պայքարելու շանսը:
«Ալաշկերտն» ու «Նոան» զբաղեցնում են 3-4-րդ տեղերը և դեռ կարող են խառնվել առատարաների պայքարին:
Այսօր հանդիպումները կկայանան նույն ժամին: Խաղերի ուղիղ եթերը՝ ստորև.