Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» վերջնականապես գտավ իր տեղը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 7-9-րդ տեղերի մրցաշարում այսօր կայացավ հանդիպում «Գանձասար-Կապանի» և «Ուրարտուի» միջև: Առաջին խաղակեսում փոխանակված գոլերի հաշվին թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1:1:

Այդպիսով, «Ուրարտուն» 21 խաղից հետո վաստակեց 30 միավոր և զբաղեցրեց 7-րդ տեղը, քանի որ անհասանելի դարձավ իրեն հաջորդող «Փյունիկի» համար: Վերջինս չնայած առջևում ունի երկու հանդիպում, սակայն ունի 23 միավոր ու այլևս չի կարող հասնել «Ուրարտուին»: 

Հաջորդ խաղում փյունիկցիները կհանդիպեն «Ուրարտուի», իսկ վերջինում՝ «Գանձասար-Կապանի» հետ: