Բացել լրահոսը Փակել լրահոսը
komkus-634x445
A A
Քաղաքականություն

   Կոչ ենք անում իշխանություններին` վերանայել իրենց քաղաքականությունը․ ՀԿԿ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության  հայտարարությունը

                                                                 

 Հայաստանում օրեցօր խորացող ներքաղաքական, տնտեսական և առողջապահական ճգնաժամը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

   Չնայած նրան, որ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը հասարակարգի փոփոխության հարց չի դնում, բացի կոմունիստներից, որը ի զորու է լուծել բոլոր վերոնշյալ խնդիրները, այնուամենայնիվ խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները` ընդդիմախոսների ձայնը լռեցնելու համար։ Ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները ոտնահարելով ²հնարավոր չէ ժողովրդավարություն կառուցել։

   Կոչ ենք անում իշխանություններին` վերանայել իրենց քաղաքականությունը, հանգիստ թողնել ընդդիմությանը և իրապես զբաղվել պետության առջև ծառացած խնդիրների լուծմամբ։

 

ՀԿԿ Կենտկոմ