Լարված իրավիճակ․ ԱԱԾ-ում հարցաքննում են Ծառուկյանին․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳագիկ Ծառուկյանին հարցաքննում են ԱԱԾ-ում։ ԲՀԿ առաջնորդն այս մասին տեղեկացրել էր արդեն իր տան մոտ հավքավածներին։ԱԱԾ շենքը շրջապատված է ոստիկաններով։ Ծառուկյանի տան մոտ գտնվողներն արդեն հայտարարել էր, որ գնում են ԱԱԾ։ Քիչ անց նրանք եկան։ Այստեղ են նաեւ ԲՀԿ պատգամավորները, որոնք հայտարարում են՝ Արտակարգ դրության ռեժիմը չի խախտվում եւ հավաքը ինքնաբուխ է։ Ոստիկանությունը քաղաքացիների է բերման ենթարկել․ թիվը պարզ չէ։ Ըստ իրենց՝ իրենք քաղաքացիներին այստեղ չեն հավաքել, թեեւ, օրինակ, Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ժամը 13-ին լինելու են ԱԱԾ-ի դիմաց։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն արդեն հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ երեկ քրեական գործ է հարուցվել․ բացահայտվել են պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր։ Խոսքը՝ Ծառուկյաններին պատկանող խաղատների մասին է։ Ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտումներ են արվել նաեւ 2017թ ընտրություններին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։
Ըստ մամուլի՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն Իշխան Զաքարյանին եւս տարել են ԱԱԾ: 2017 թվականին Իշխան Զաքարյանը եղել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ։