Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ծառուկյան
A A
Քաղաքականություն

«Ով ձայնը կտրի՝ անբարոյականի տղա է»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ տնից։ Նա հայտարարեց, որ հետ չի կանգնելու իր նպատակներից, բայց նա չի պատաստվում ձայնը կտրել ․ «Ով ձայնը կտրի՝ անբարոյականի տղա է»։ Այս ամբողջը համարում է քաղաքական հետապնդում ։ Խուզարկություններ են արվում ԲՀԿ տարբեր գրասենյակներում, եւ այդ  նա կապում է իշխանության հասցեին քննադատության հետ։Ըստ Ծառուկյանի՝ վիճակն այնքան վատ է, որ թե երեք ամսից երկրում սով է լինելու։

«Բայց ես էսօր որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Հարգելի ժողովուրդ, ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ  համաձայնել: Ամենակարեւորը` ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի»,– ասաց նա։

Նա հայտնեց, որ այս պահին գնում է ԱԱԾ հարցաքննության։ Քաղաքացիների կողմից հայտարարություններ հնչեցին, թե կգնան նրա հետեւից։ Չնայած՝ ասվել էր, որ նա կպատասխանի լրագրողների հարցերին, բայց Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց։