Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Ավտովթար մետրոյի կայարանի մոտ

 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում կեսգիշերն անց  տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Համայակ Ն․, ծնված 1994 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ռաֆիկ Հ․, ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արման Մ․-ին (ծնված 1992 թ․) և Արմեն Ա․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։