Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհրաբ
A A
Քաղաքականություն

Արտաքին գործերի նախարարությունում երկու վարակակիր կա․ նախարար (տեսանյութ)

Համավարակի այս շրջանում մենք ունեցանք մեկ վիդեո կոնֆերանս  երկու նախարարների և համանախագահների մասնակցությամբ, և բացի այդ մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այս փուլում ԼՂ հարցով բանակցային գործընթացին։

Մնացականյանը շեշտեց՝ հիմնական խնդիրը մնում է որևէ ռիսկի, էսկալացիայի բացառումը։

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցին, Մնացականյանը նշեց, որ Ռուսաստանի հետ երկկողմ բնույթի ընդարձակ օրակարգ կա, և արտաքին գործերի գերատեսչությունները ևս ունեն մեծ ծավալի օրակարգ, որը վերաբերում է բոլոր ուղղություններին․

«Մենք ունենք բավականին մեծ ծավալի համագործակցություն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում և այդ հեռախոսազրույցները տեղի են ունենում այն շրջանում, երբ մենք վիդեոկապի միջոցով անցկացնում էինք նախարարական հանդիպումներ»։

Խոսելով Ռուսաստանի տանիքի տակ գտնվող և Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին՝ Մնացականյանն ասաց, որ սա դատաիրավական ոլորտի հարց է։

Նախարարի պնդմամբ՝ երկու երկրների հարաբերությունների հիմքում այն ռազմավարական և դաշնակցային գործընկերությունն է,  որ վրա կառուցվում է երկխոսության և համագործակցության ամբողջ ծավալը, իսկ այդ հիմքը որևէ կերպ խարխլված չէ։

Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով երկու վարակված կա, հայտնեց նախարարը՝ հավելելով, որ կան նաև ինքնամեկուսացվածներ։ 

«Նախարարությունը փորձում է պահպանել բնականոն աշխատանքի հունը», -ընդգծեց նա։

Տեսանյութը՝ Factor.am-ի