Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Հասարակություն

Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը, ներդրված գումարները արդյունք չեն տալիս․ Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել․

«Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի ցնցող բացահայտումներ են լինում և դեռ սպասվում։ Ակտիվացրել եք ձեր շերեփուկներին, որոնք անցել են վիրավորանքի, զրպարտության, խուլիգանական պահվածքի նոր չափաբաժինների։ Քանի դեռ կա միջոց ակտիվացնելու՝ ակտիվացրեք, զրպարտության և վիրավորանքի հայցերի գումարներն էլ պատրաստեք ու պատրաստվեք․ օրենքի առաջ հավասար են բոլորը, պատասխանատվությունն էլ անխուսափելի է լինելու։
‼️Մի՛ դիմադրեք»,- գրել է նա։

 Նախարարը անուններ չի տալիս, սակայն, այսօր որոշ  հրապարակումներ են եղել նրա հոր մասին։