Բացել լրահոսը Փակել լրահոսը
գյումրի
A A
Մարզեր

Սահմանված նորմերի խախտու՞մ Գյումրու բացօթյա վաճառակետերում (տեսանյութ)

Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի հանձնարարականով համայքապետարանի ներկայացուցիչները ստուգայց կատարեցին քաղաքի կենտրոնական շուկայի եւ հարակից փակ ու բացօթյա վաճառակետերում: Գյումրու համայնքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն իրավիճակը մտահոգող է համարում, պատասխանատու վերաբերմունք է հարկավոր ինչպես սպառողների այնպես էլ վաճառողների կողմից:

Ստուգայցի ընթացքում ինչպես փակ, այնպես էլ բացօթյա վաճառակետերում տարաբնույթ խախտումներ արձանագրվեցին:Վաճառակետերում դիմակ չկրողներին համայնքապետարանի ներկայացուցիչներն անձամբ դիմակներ տրամադրեցին ու հորդորեցին հետեւել պարետի կողմից սահմանված ցուցումներին ու անվտանգության կանոներին:

Բացի համայնքապետարանի ներկայացուցիչներին տնտեսվարողների գործունեությանը հետեւում են նաեւ տեսչական մարմինները:ՍԱՏՄ-ի կողմից նախօրեին Գյումրու կենտրոնում գործող «Մեղր ու բույս» թեյարան- ռեստորանում խախտում էր արձանագրվել:Խախտումը կապված էր սեղանների միջեւ հեռավորությունը չպահպանելու հետ:Օբյեկտի տնօրեն Արտուշ Եղիազարյանի խոսքով, խախտումը վերացվել է անմիջապես, ցուցանակը հուշում է՝ այս երկու սեղանները չեն գործելու:

 

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում