A
A
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խփած գոլը հաղթական էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» թիմի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը գոլի հեղինակ է դարձել Դանիայի առաջնության «Ռանդերսի» դեմ խաղում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Մեր ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դիպուկ իրացրել է 11-մետրանոց հարվածը: Այդ գոլը հաղթանակ է բերել «Հոբրոյին», որը 22 միավորով այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը:
Էդգար Բաբայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ, խփել 2 գոլ:
Ի դեպ, հայ ֆուտբոլիստը 2017թ հենց «Ռանդերսից» էր տեղափոխվել իր ներկայիս ակումբ: