Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

A A

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Հետախուզվում են հետախուզման հիմքերը… Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ՝ 1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը, 2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին: Իհարկե, չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Օրենք, համավարակ, կարանտին- չէ՝ չենք լսել․․»,- գրել է Մակինյանը։