A
A
Տիգրան Ավինյանը Վարագ Սիսեռյանին հետ է կանչել արձակուրդից
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ մասնավորապես ասված է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2020 թվականի մայիսի 18-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրել է ր 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2020 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ։