A
A
Վաղվանից Ռուսաստանից կանոնավոր չվերթները կվերականգնվեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մայիսի 15-ից կանոնավոր չվերթները ՌԴ-ից վերականգնվելու են»,-այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Ռուսաստանից Հայաստան վերադարձող քաղաքացիների համար սահմանվելու է ինքնամեկուսացման ռեժիմ՝ դրա խստիվ պահպանման պայմաններով:
Ավինյանը նաև հայտնեց, որ «Վիզ էյր»-ի հետ քննարկում է ունեցել, նախնական գնահատմամբ հունիսին հնարավոր կլինի չվերթները վերականգնել:
Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, Ավինյանն ասաց՝ մոտ ապագայում այդ հարցին ևս կանդրադառնան: