Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture-34
A A
Քաղաքականություն

Ավարտվել է ՔՊ վարչության նիստը. ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը, որին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ավարտին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում նշել է, որ տարբեր հարցեր են քննարկվել։

Հարցին, թե անդրադարձ եղե՞լ է Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութերին, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․

«Կարծում եմ՝ Ֆեյսբուքում կատակային մեմերի արձագանքը նույնպես հուշում է, որ այնքան էլ լուրջ չեն վերաբերվել․ չենք քննարկել։ Քննարկել ենք վաղվա օրը, քննարկել ենք կուսակցական հարցեր, նաեւ քննարկել ենք նոր թեկնածուների անդամագրելու հարցեր, հիմնականում սա»։

Մանրամասները՝ տեսանյութում