A
A
«Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատում»
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ: Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը:
Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»: