Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեւոն Արոնյան
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց առցանց շախմատի առաջին պարտիայում (տեսանյութ)

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն պարտություն կրեց արագ շախմատի առցանց մրցաշարում անցկացրած առաջին պարտիայում:

Ազգերի գավաթի խաղարկության շրջանակում մեր գրոսմայստերը հանդիպեց ռուսաստանցի Վալդիսլավ Արտեմիևի հետ: Սևերով հանդես եկող Լևոն Արոնյանը միջնախաղում զոհաբերեց թագուհուն և փորձեց անցողիկ զինվորով հակագրոհ կազմակերպել, սակայն սպիտակները նյութական առավելություն ստացան դիրքային և պարտիայի 48-րդ քայլին այն վերածեցին հաղթանակի:

Չնայած մեր շախմատիստի պարտությանը, Եվրոպայի հավաքականի նրա խաղընկերները Ռուսաստանի հետ մրցամարտում կարողացավ հավասարեցնել ընդհանուր հաշիվը՝ 2:2: 

Այսօր նախատեսված երկրորդ տուրում եվրոպացի շախմատիստները կհանդիպեն Չինաստանի հավաքականի հետ: