Բացել լրահոսը Փակել լրահոսը
72656514_2796873376990002_366754129353113600_o
A A
Քաղաքականություն

Շրջակա միջավայրի նախարարը հրաժարակա՞ն է տվել

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ ազատման դիմում գրելու մասին լուրը։

Մանե Գևորգյանը խորհուրդ է տալիս սպասել պաշտոնական հաղորդագրությանը կամ ֆեյսբուքյան իր գրառմանը՝ նախարարի հնարավոր հրաժարականի իսկությունը ճշտելու համար։

Ավելի վաղ նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանություն տալ։ «Որևէ մեկնաբանություն այդ լուրի հետ կապված չեմ կարող տալ»,- ընդգծեց նա։ 

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։

Նշենք նաեւ, որ Էրիկ Գրիգորյանն այսօր, ժամեր առաջ, ֆեյսբուքյան իր էջում իր լուսանկարն էր հրապարակել ու գրել․

«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։