A
A
Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը հանդիպել են
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Այսօր՝ մայիսի 2-ին, հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Քննարկել ենք պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է համազգային հարցերի շուրջ քաղաքական դաշտում կայուն երկխոսության պահպանման եւ համախմբված գործելու անհրաժեշտությունը»։