Բացել լրահոսը Փակել լրահոսը
95518333_721383968602310_753079170543648768_o
A A
Պաշտոնական

2 աշխատակից ունեցող կարի արտադրությունը 52 արտահագուստ է նվիրել ԱԱՏՄ-ին

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայաստանյան Onze evn կարի արտադրությունից որպես նվիրատվություն ստացել է 52 արտահագուստ՝ կարված հատուկ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների համար՝ նախապես վերցված չափերով ու կարիքներին համապատասխան։

Տեղական այս արտադրությունը զբաղվում է բացառապես տղամարդկանց վերնաշապիկներ կարելով։ Դեռեւս ընդամենը 2 աշխատակից ունեցող Onze evn-ը, որն ընդլայնվելու հետագա ծրագրեր ունի, կարեւորելով ԱԱՏՄ աշխատանքը, որոշել է ժամանակավորապես նոր պրոֆիլավորմամբ աշխատել ու կարել է բժշկական արտահագուստ։ Դրանք կտրամադրվեն սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ որպես համազգեստ։

Կարի արտադրության ղեկավար Տաթեւ Ավետիսյանը մեծապես կարեւորում է վիրուսի տարածման պայմաններում սոցիալական պատասխանատվության ցուցաբերումը։