Բացել լրահոսը Փակել լրահոսը
94881762_2287957668173139_6352405051968847872_o
A A
Պաշտոնական

Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին:

Ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթեւեկելի մասը, 4200 քառակուսի մետր ասֆալտապատում էլ կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից»: