A
A
Արցախի նորընտիրն նախագահն ու Սամվել Բաբայանը հանդիպել են
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքական կոնսուլտացիաների շրջանակում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի զարգացման տեսլականը, քաղաքական երկու ուժերի կողմից ներկայացված ծրագրերի համատեղելիության հեռանկարը, հնարավոր ծրագրային համագործակցության այլ հարցեր:
Նախատեսվում է քաղաքական խորհրդատվության ևս մեկ փուլ: