Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ
A A
Պաշտոնական

Որոշ համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները վերոնշյալ համայնքների համայնքային հիմնարկներում՝ համայնքապետարանի, ակումբի ու բուժկետի շենքերում, դպրոցներում, մանկապարտեզներում, առևտրի կետերում և բնակելի տներում (ըստ անհրաժեշտության) իրականացրել են ախտահանման աշխատանքներ, մասնավորապես՝

✅Հաթերք համայնքում՝ 38 համայնքային հիմնարկ և բնակելի տուն,
✅Վերին Հոռաթաղ համայնքում՝ 10 համայնքային հիմնարկ և բնակելի տուն,
✅Կոճողոտ համայնքում՝ 9 համայնքային հիմնարկ և բնակելի տուն: