A
A
Արցախի մի քանի համայնքում ազատ տեղաշարժի սահմանափակումը հանվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 28-ի N 10 որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 14-ի N 5 որոշման մեջ:
Մասնավորապես, հանվել են N 5 որոշմամբ սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում:
Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։