Բացել լրահոսը Փակել լրահոսը
դոմոդեդովո
A A
Հասարակություն

«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է թռիչքը․ գյումրեցի ուղևորները մնացել են Մոսկվայի օդանավակայանում՝ անօգնական ու անհույս․ Առավոտ (տեսանյութ)

Գյումրեցի Նորայր Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ քաղաքացիներից մեկը, զանգահարելով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ դեսպանատուն, օգնություն է խնդրում։

«Ես օդանավակայանի սպասարահում եմ, խախտում են մեր քաղաքացիական իրավունքը, ես գնել եմ «Աէրոֆլոտ»-ի տոմս, եկել եմ օդանավակայան, բայց «Աէրոֆլոտ»ն իր թռիչքը հետաձգել է, մինչև հիմա իմ փողերը չի տվել, ես պիտի ստանամ իմ փողերը, որ գնեմ նոր տոմս։ Մայիսի 1-ին իրենք նոր տոմս են վաճառում, ես պատրաստ եմ այդ տոմսը գնել, բայց մինչև ամսի 1-ը ես ո՞ւր մնամ։ Թեև մայիսի 1-ի թռիչքն էլ է հարցական, և խոսքը միայն իմ մասին չէ, այլ  հենց այս պահին այստեղ գտնվող 16 հոգու», -ասաց քաղաքացին։

Դեսպանատանից սկզբում նշում էին, որ իրենք կապ չունեն օդանավակայանի հետ, սակայն քաղաքացու պնդումից հետո, որ խախտվում է իր քաղաքացիական իրավունքը, լսեցին նրան։

Դեսպանատնից նաև փոխանցեցին, որ ՀՀ քաղաքացիներին իրենք  տեղավորում են,  որպեսզի չմնան օդանավակայանի տարածքում, քանի որ իրավունք չունեն, քաղաքացին հակադարձեց․

«10 հոգուն տեղավորում եք, բա մնացած 16-ն ինչ անի, ով պիտի տեղավորի»։

Դեսպանատանից արձագանքեցին, որ 16 հոգուն էլ կտեղավորվեն, սակայն քաղաքացին պնդեց, որ իր հարցը մնաց անպատասխան։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով