Բացել լրահոսը Փակել լրահոսը
94394271_1126174814389371_1044682831189508096_n
A A
Պաշտոնական

Քարաթափում Ջերմուկ տանող ճանապարհին․ միակողմանի փակ է

ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:10-ին,  Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում տեղի է ունեցել մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է: 

Այժմ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն  իրականացնում են քարաթափման մաքրման աշխատանքներ:

 Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: