Բացել լրահոսը Փակել լրահոսը
bv8u0YzppEknMYiK
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կստանա՞ն փոխհատուցում մանկապարտեզների հաստիքացուցակում չերեւացող աշխատողները (տեսանյութ)

 Մանկապարտեզի այն  աշխատակիցները, որոնց աշխատավարձերը գոյացել է երեխաների վարձավճարներից, ահազանգում են՝   աշխատանքային պայմանագրերը չեն խզվել, և նրանք չեն կարողանում օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից։

 Քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է օժանդակել այս աշխատակիցներին։

«Այն աշխատակիցները, որոնք Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել և քաղաքապետարանի ենթակայության գործող մանկապարտեզների երեխաների ծնողները ընտրովի օգտվել են այդ ծառայություններից,  ցավոք, չեն կարողացել քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում իրենք չկան»,- ի պատասխան հարցի ասաց փոխքաղաքապետը Տիգրան Վիրաբյանը։

 Տիգրան Վիրաբյանը հավելեց, որ հարցը քննարկվում է Կառավարությունում, իրենք փոխանցել են  բոլոր աշխատակիցների անուն, ազգանունները, և գործադիրը քննարկում է, թե ի՞նչ ձևաչափով կարող են աջակցել այդ աշխատակիցներին։

«Մոտ օրերս հավանաբար լուծում կգտնվի»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

Փոխքաղաքապետից հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ է նա զեկուցել քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նա  Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ է ճանաչել։

Ի պատասխան Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց այն ընթացակարգը, որով անցել է տնօրենի մրցույթը։ Նա ընդգծեց, որ իր և քաղաքապետի միջև զրույցը ընտրության պրոցեսի խնդիրների մասին չի եղել։ Ըստ նրա՝ խոսքը մրցույթի հայտարարման կարգի վերաբերյալ թերությունների մասին է   միայն, և նոր մրցույթ պետք է հայտարարվի։

 Հիշեցնենք, որ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 6-ին։ Հաղթող էր ճանաչվել  նախկին տնօրեն Լիանա  Աշրաֆյանը։ Հայտարարվել է նոր մրցույթ։