Բացել լրահոսը Փակել լրահոսը
d6615553269e5eaf117fc0d55b313b81-1
A A
Քաղաքականություն

Բանակցային սեղանին փաստաթուղթ չկա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին արած հայտարարությանը

«Այս պահի դրությամբ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»,- ասաց Ռուբինյանը՝ նկատելով, որ կողմերը քննարկում են ընկալումները հակամարտության սկզբունքների և տարրերի վերաբերյալ:

Ռուբինյանը նշեց, որ վարչապետը և ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել են ՀՀ դիրքորոշումները թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի առաջ.

 «Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության: Այն տարածքները, որոնք ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, իսկ անվտանգությունը զիջման ենթակա չէ, և կան այլ բազմաթիվ դիրքորոշումներ, որոնց մեծ մասն ԱԳ նախարարը երեկ ներկայացրեց»:

Հարցին՝ պնդո՞ւմ է այն, որ ինչ ասում է Լավորովը, իրականությանը չի համապատասխանում, Ռուբինյանը արաձագանքեց, որ ինքը իրականությունն է ասում, և ՀՀ ԱԳ նախարարը երեկ ասել է իրականությունը:

Դիտարկմանը, թե  գուցե հայկական կողմը պարզաբանո՞ւմ պահանջի ռուսական կողմից տվյալ հարտարության վերաբերյալ, Ռուբինյանն արձագանքեց.

 «Նախ հայկակական կողմն ասել է այն, ինչ ասել է, հայկական կողմը ներակայացրել է իրադրությունը, ներկայացրել է իր դիրքորոշումները, ՌԴ ԱԳ նախարարը ներկայացրել է իր դիրքորոշումը կամ իր ընկալումը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է այն իրողությունները, որոնք կան և մեր դիրքորոշումը՝ դրա վերաբերյալ»:

Հարցին, թե Լավրովի այդ հայտարարությունը որոշակի աջակցություն չէ՞ Ադրբեջանին ՌԴ կողմից, Ռուբինյանն ասաց, որ իր կարծիքով՝ ընհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում, և կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու են հնչում այս կամ այն հայտարարությունները: