Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Խոսնակը պատասխանատվություն չի կրում․ «Իմ քայլը» ՀՌՀ-ի խորհրդին, հնարավոր է, խմբակցություն հրավիրի (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ին արված տեսաուղերձին նախորդող կադրերի հրապարակումը։

Խմբակցությունն ակնկալում է, որ տեղի ունեցածը պետք է ունենա նաև հետևանք։ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, պետք է կրեն պատասխանատվություն։

«Եվ, եթե կարճ ժամանակահատվածում դա տեղի չունենա, ապա «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն, և ոչ միայն հորդորել, որպեսզի նման դեպքերը բացառվեն, այլև զբաղվեն նաև պատասխանատավությամբ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակը նույնպես պատասխանատվություն է կրում, Լիլիթ Մակունցը չհամաձայնեց։ Ըստ նրա՝ խոսնակի պարտականությունների ցանկի մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը։

Մանրամասները՝ տեսանյութում։