Քննարկվում է որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թույլատրելու հարցը․ վարչապետի օգնական (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄինչ այժմ ընդունված միջոցառումների համար կառավարությունը ծախսել է 12.5 մլրդ դրամ, ներառված են ավելի քան 460 հազար քաղաքացիներ: Աշխատանքը կորցրած և տուժած ոլորտների վարձու աշխատողներից 90 000-ին ցուցաբերվել է աջակցություն:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Ըստ նրա՝ անչափահաս երեխաներ ունեցող և այս պահին աշխատանք չունեցող ավելի քան 70 000 նման ընտանիքի ևս աջակցություն է ցուցաբերվել: Իսկ 13-րդ ծրագրով նպաստառու ընտանիքներին տրվելու է 1.2 մլրդ դրամ աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85000 ընտանիքների:
Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարություն կլինի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ կապված: Այժմ քննարկվում է որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թույլատրելու հարցը:
«14-րդ միջոցառումով խրախուսում ենք լավ սովորելը, այսինքն բարձր առաջադիմությամբ ուսանողները պետք է վարձավճարի պատճառով դուրս չմնան բուհից: Բայց մենք ծրագիր ունենանք բոլոր ուսանողների հմար: 80 և ավել ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն իսկ նրանք, ովքեր ցածր առաջադիմությամբ են սովորում տարեկան 5 տոկոսադրույքով վարկ կստանան»:
Նրա խոսքով՝ տրամադրվող աջակցությունների չափը համեմատական է երկրի նվազագույն աշխատավարձի և սոցիալական օգնությունների չափի հետ: Մինչ աժմ շուրջ 486 հազար շահառուի փոխանցվել է գազի և հոսանքի վճարները: Սակայն ծանուցում չի արվում, և այդ մասին կարող են իմանալ ստուգելով իրենց քաղվածքները: Իսկ ովքեր վճարել են արդեն կոմունալները, ապա աջակցության գումարը, որպես կանխավճար, կմնա անձնական հաշվին:
«8-րդ միջոցառման շահառու այն աշխատողները, որոնք լիարժեք դրույքով չեն աշխատել կամ աշխատել են հունվար կամ միայն փետրվար ամսին, հնարավոր է գումարը նվազագույն աշխատավարձից ցածր լինի: Քանի որ հաշվարկը իրակնացվում է այս կերպ՝ տուժած ոլորտի վարձու աշխատողի հունվար կամ փետրվար ամսվա աշխատավարձը բաժանում ենք երկուսի, ստանում ենք միջին ամսական աշխատավարձը: Եթե դա ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից, ապա քաղաքացին ստանում է աջակցություն այդ չափով: Օրինակյ եթե քաղաքացին փետրվար ամսվա կեսին է աշխատանքի անցելյ և աշխատավարձը եղել է 30 հազար դրամ, նրան տրվող աջակցությունը կկազմի 15000 դրամ»:
Նաիրի Սարգսյանը նշեց, որ այսօր առավոտյան ավելացվել է տուժած ոլորտների ցանկը, և կարող են արդեն իսկ դիմել և աջակցություն ստանալ՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների և հանգստի կազակերպման ոլորտները:
Նա նաև ընդգծեց, որ հաճախ տնտեսվարող սուբյեկտները իրենց տնտեսական գործունեության դասակարգիչը սխալ են նշել և չեն հայտնվել տուժած ոլորտների ցանկում: Պետք է ուղղել հարկային հաշվետվությունները, և ավելացված արժեքի հարկ վճարողները իրենց ամսական հաշվետվության 30-րդ տողում կատարեն ուղղում, որից հետո Պետական եկամուտների կոմիտեն կուսումնասիրի իրենց ուղղումները, և կավելացվեն տուժած ոլորտների գործատուների մեջ:
Նաիրի Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ քննարկումներ են ընթանում՝ աջակցություն տրամադրելու օրավարձով աշխատող այն ընտանիքներին, որտեղ չկան անչափահաս երեխաներ: