Բացել լրահոսը Փակել լրահոսը
blobid0
A A
Պաշտոնական

0 % տոկոսադրույքով վարկեր գյուղատնտեսական ոլորտին՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված տնտեսություններին տրամադրվող աջակցությամբ նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝
?0 % տոկոսադրույքով
? 3-15 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում
?մարման մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից
?մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետներով
?գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետության կողմից կարող է տրամադրվել նաև 10 տոկոս համաֆինանսավորում

Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց կտրամադրվեն նաև 0 տոկոս տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։

Երկու նպատակային ուղղություններ՝ խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը խթանելու համար տրամադրվում են՝
?3-15 մլն դրամ գումարով,
?մինչև 3 տարի մարման և վարկի մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետներով վարկեր,
? ինչպես նաև պետության կողմից կարող է տրամադրվել 30 % համաֆինանսավորում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն