Պուտինը հետաձգել է Մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթը հետաձգվում է՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում; Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի-ից:
«Մայիսի 9-ին շքերթի նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել հենց հիմա : Բայց համաճարակի հետ կապված ռիսկերը, որի պիկը դեռ չենք հատել, չափազանց մեծ են: Եվ սա ինձ իրավունք չի տալիս սկսելու շքերթի նախապատրաստական աշխատանքները և զանգվածային այլ միջոցառումներ նույնպես: Հետևաբար, հանձնարարում եմ պաշտպանության նախարարին, իրավապահ մարմինների ղեկավարներին ՝փոխել ժամանակացույցը և հետաձգել Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Հետաձգել բոլոր այն զանգվածային հանրային միջոցառումները, որոնք միտված էին մեծ Հաղթանակի 75-ամյակին», - ասել է ՌԴ նախագահը: