Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ես թաքցնելու ոչինչ չունեմ․ Սերժ Սարգսյանը ժամանեց Ազգային ժողով (տեսանյութ)

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

Մինչ այդ նա լրագրողներին ասաց, որ ինքն ավելի շատ է շահագրգռված՝ շփվելու լրատվամիջոցների հետո, որովհետև ինքը ոչինչ չունի թաքցնելու, և եկել է ժամանակը, երբ ինքը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին։

«Ես դիմել էի հանձնաժողովին իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ապրիլի 16-ին, իսկ ինչպես հայտնի է արտակարգ դրությունը երկարաձգվեց։ Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան կարևոր է, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով, ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ էլ հանրությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը խոստացավ, որ արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս կհրավիրի և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ կպատասխանի բոլոր հարցերին։

Սերժ Սարգսյանն այլ հարցերի չպատասխանեց։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել։