Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Ի՞նչ է տեղի ունեցել Նորաշեն համայնքում. պատմում է վարչապետը (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց  ոստիկանությանն ու ոստիկանապետին ուղղված ծափահարություններով և շնորհավորանքներով․ ապրիլի 16-ը Ոստիկանության օրն է.

«ՀՀ-ում ոստիկանության և հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, դրանք ունեցել են  բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր, և այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիրաժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն ոստիկանների հիշատակը, ովքեր զոհվել են ՀՀ օրենքը պաշտպանելիս:

Ոստիկանության տոնը նշվելու է սահմանափակ շրջանակներում,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ներկաները ծափահարութուններով շնորհավորեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավորանքներից հետո կառավարությունն անցավ կորոնավիրուսի թելադրած օրակարգին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց՝ անցնող օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 48 դեպք 810 թեստավորումից և 61 առողջացում, օրը փակվել է դրական բալանսով:

«Մոտավորապես 1500 հոգուց ավելի այս ամբողջ ընթացքում կարանտինից դուրս է եկել , ինչպես նաև կարանտինում գտնվող մոտավորապես 300 անձի մոտ հաստատվել է դրական արդյունք, սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են»:

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ մահճակալային ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված, այսինքն՝ իրավիճակը վերահսկելի է: 

Վարչապետն էլ իր հերթին հավելեց, որ հաշվարկ կա, որ  16 թեստից մի դրական դեպք ենք ունենում, որը, ըստ նրա, բավականին լավ ցուցանիշ է.

Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ թեև իրավիճակը վերահսկելի է, բայց  եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք, գուցե ունենանք համաճարակի նոր բռնկում.

Նիկոլ Փաշինյանը պատմեց՝ ինչ է տեղ ունեցել Արարատի մարզի Նորաշեն գյուղում.

«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա՝ մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության, իհարկե նախապես զգուշացվելով, որ պետք է կանոններ պահպանվի, ոստիկանության և մասնագետի ուղեկցությամբ է գնացել, բայց հասկանալի է, որ շատ հուզումնալից պահ է եղել, և նրանք, այնուամենայնիվ, չեն պահել պայմանները  և հարազատների հետ գրկախառնվել են: Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական է եղել և սրա արդյունքում պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքը մեկուսացնել»:

Վարչապետը հիշեցրեց՝ առաջիկայում Ապրիլի 24-ն է, եթե մենք գտնվենք էմոցիոնալ, աղետներ կբերենք մեր գլխին:

«Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում, բայց դա մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատախանատվություն»:

Հորոդորեց նաև այն տնտեսվարողներին, որոնց գործունեությունը թույլատրվել և առաջիկայում ևս թույլատրվելու է՝ լինել մաքսիմալ ուշադիր և ցուցումներին հետևել:

Արսեն Թորոսյանը ևս, կարևորելով սա, տեղեկացրեց, որ երեկ խոշոր գործատուներից մեկի գործարանում եղել է դեպքի հաստատում, որի հետազոտությունը ցույց է տալիս, որ դեպքը հայտնաբերվել է գործատուի կողմից աշխատողի մուտքի ժամանակ, երբ ջերմաչափել է աշխատողին և ուղարկել տուն: