Բացել լրահոսը Փակել լրահոսը
child
A A
Պաշտոնական

Երկու դեպքում կա է փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  տեղեկացնում է՝  եթե դիմում եք 9-րդ միջոցառման համար,  բացի տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն․

✅ եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (կցվող փաստաթուղթ՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)

✅ եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում
(կցվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն (անկախ երեխայի ծննդյան տարեթվից) և ամուսնության վկայականի կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)

9-րդ միջոցառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34AH2XM

9-րդ միջոցառման համար դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2K9lhES