A
A
Թրամփը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը։ Նա պատճառաբանել է, որ ԱՀԿ-ն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը:
Սպիտակ տանը երեկ կայացած ամենօրյա ասուլիսում Թրամփը պնդել է, որ ԱՀԿ-ն չի կարողացել ժամանակին ստանալ, ստուգել ու տարածել անհրաժեշտ տեղեկատվության COVID-19-ի մասին, վիրուսի բռնկումից հետո ձախողել է անհապաղ ուսումնասիրություն անցկացնելն ու չի կարողացել արագ շարժվել տագնապի ձայն բարձրացնելու համար:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձախողել է հիմնական պարտավորությունը և պետք է հաշվետու լինի», - հայտարարել է Թրամփը։