ԼՂՀ-ն աշխարհի համար վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի պետությունը․ Վլադիմիր Զախարով
Աջակցիր «Ա1+»-ինՍևծովյան- Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն այսօր Արցախում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ Ադրբեջանի իրավիճակը բարդ է, քանի որ տասնյակ տարիներ շարունակ Ալիևների կլանն է ղեկավարում։
«Սա փաստացի փակման մեջ է պահում թուրք ժողովրդին, քանի որ ալիևները ոչ թե թուրքեր են, այլ քրդեր: Այսպիսով քրդական կլանը պահում է թուրք ժողովրդին»,- նշեց նա՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սադրանքների միջոցով սահմանում լարված իրավիճակ պահելու խնդրին։
«Ադրբեջանական իշխանությանը պետք է, որ միշտ լինի լարված իրավիճակ, իբր ինքը պաշտպանում է ժողովրդին և հանրապետութանը թշնամու հարձակումներից, բայց այդպիսի բան չկա: Ես եղել եմ այստեղի առաջնագծում և գիտեմ տրամադրությունը այն տղաների, որոնք ծառայում են այնտեղ: Արցախի ժողովրդից չեմ լսել, որ ադրբեջանցիների համար ասեն՝ իրենք մեր թշնամիններն են: Արցախցիները ընկերասեր են, սակայն Ադրբեջանում նրանց հանդեպ մշտապես ատելություն է քարոզվում: Նույնիսկ մանկապարտեզներում է քարոզվում, որ՝ ձեր գլխավոր թշնամին հայն է: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը պետք է նման կերպ չվարվի»:
Վլադիմիր Զախարովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն օրինակելի է, որովհետև այնտեղ աշխատում են բոլոր անհարաժեշտ պետական ինստիտուտները, նախարարությունները և Ազգային ժողովը․ զբաղվում են իրենց բուն գործառույթներով:
«Ես տեսել եմ՝ Աժ-ում ինչպես են անցնում քննարկումները, ամեն ինչ ժողովրդավարական է, և բոլորը խոսում են իրենց ժողովրդի խնդիրների լուծման մասին: Դա աշխարհի համար վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի պետությունը»:
Վլադիմիր Զախարովը նշեց, որ ամեն անգամ դժվարությամբ է հեռանում այստեղից և հույս հայտնեց, որ կրկին կվերադառնա, քանի որ այստեղ շատ ընկերներ ունի: