Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Քաղաքականություն

Տեղորոշման համակարգը 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ է տվել․ Ավինյան (տեսանյութ)

Հայաստանում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու կառավարության որոշման հիման վրա ԱԺ-ում իրավունքի ուժով հատուկ նիստ է հրավիրվել, որին ներկա են Կառավարության բոլոր անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Կառավարության որոշումը։ Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ առաջիկայում աշխարհը տարբեր է լինլու սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական համատեքստում։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ այժմ պետությունների առաջ երկու գերնպատակ է դրված՝ արդյունավետ կառավարել ճգնաժամը և նախապատրաստվել ետկորոնավիրուսային աշխարհին։ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ ՀՀ մշտական բնակչության 12%-ը կամ ավելի քան 353 000 մարդ համարվում է ռիսկային խումբ ըստ տարիքի, անկախ առողջական վիճակից։

Տիգրան Ավինյանը ներկայացրեց այն միջոցառումները, որոնք արվել են այս ընթացքում։ Ըստ պարետի՝ ընդլայնվում են առողջապահական համակարգի հնարավորությունները, այդ թվում՝ մեկուսացման վայրերը, լրացուցիչ մահճակալային կարողությունները, թեստավորման քանակը, անհատական պաշտպանիջ միջոցները։

«Այս պահի ունեցածով՝ մենք կարողանալու ենք սպասարկել մոտ 1700 մահճակալային հիվանդ՝ կորոնավիրուսով, որը մեր մեղմ հաշվարկներով թույլ է տալիս ունենալ 4500 վարակակիր»,- մանրամասնեց Տիգրան Ավինյանը։ Պարետը հայտնեց, որ արդեն գործարկվել է տեղորոշման համակարգը, որով ավտոմատ համակարգը տեղորոշում է այն անձանց շրջանակը, որոնք կոնտակտ են ունեցել վարակակիրների հետ։

«Այս պահի դրությամբ 315 արձանագրված հիվանդի գործիքը մեզ տվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ, բոլորի հետ կապ է հաստատվել։ Նրանք չեն գտնվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, որը նշանակում է՝ 3029 հավելյալ անձ, ովքեր 14 օրվա ընթացքում կարող են դառնալ վարակակիր»,- ասաց Տիգրան Ավինյանը։