Կվերականգնվի Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի ճանապարհահատվածը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարում է Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի կմ 0+000-կմ 5+180 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։
Շուրջ 5.2 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզում։
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ ՝
?www.gnumner.am կամ ?www.armeps.am կայքերից։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև մայիսի 14-ը՝ ժամը 15.00։