Բացել լրահոսը Փակել լրահոսը
91645013_703881817019192_6621694098359189504_n
A A
Պաշտոնական

Բագրատաշենի սահմանակետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։

Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են ախտահանման աշխատանքները։

Առաջին գծում մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով։
Այս անցակետով ներկայում թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը։