Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մամիկոն Ասլանյան
A A
Պաշտոնական

Առավոտվանից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները․ Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել․

Սիրելի համաքաղաքացիներ,առավոտվանից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները,մասնավորապես ,"Գլորիա" ֆաբրիկան և կարի արտադրության այլ հիմնարկներ,փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։Խնդրում և հորդորում ենք մինիմումի հասցնել ձեր տեղաշարժը,տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։Այս միջոցառումներն ուղղված են վարակի կանխարգելմանը և երբեք ոչ խուճապ տարածելուն։ Խնդրում ենք պահպանել զգոնություն,հետևել անձնական հիգիենայի կանոններին,ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն։