Բացել լրահոսը Փակել լրահոսը
antibiotiki-1
A A
Պաշտոնական

Հակաբորբոքային դեղերը կիրառել բժշկի ցուցումով․ նախարարության հորդորը

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:

Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»: