A
A
Ի գիտություն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների․ թռիչքի միակ հայտնի օրը մարտի 19-ն է
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հայտարարությունը
Եգիպտոսի կառավարությունը որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մարտի 31-ըփակել երկրի օդային տարածքը, ուստի ս.թ. մարտի 19-ին ժ. 02:50-ին «Air Cairo» ավիաընկերությունը կիրականացնի Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթ:
Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Ուստի հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ:
Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
Էլ. Փոստ՝ [email protected]
թեժ գիծ՝ +201207050580
Viber՝ +201207050580
WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։