Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռեստորաններն ու սրճարանները աշխատելո՞ւ են արտակարգ դրության ժամանակ․ ուղիղ (տեսանյութ)

ժամը 16-ին մամուլի ասուլիս է տալիս   Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Նա կներկայացնի արտակարգ դրության առանձնահատկությունները։ 

Արտակարգ դրության պարագայում, հատուկ կարգավորում կա՞ ռեստորանների և սրճարանների համար․Կառավարությունում հրավիրված ասուլիսին լրագրողները հետարքրվեցին Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից։

«Այս պահին ռեստորանների համար սահմանափակում չկա, սակայն պարետի ցուցմամբ՝ հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել։ Այս պահին պարետի նման ցուցում չկա»,- պարզաբանեց փոխնախարարը։

 Վահեն Դանիելյանից հետաքրվեցին նաև, թե հնարավոր համարո՞ւմ են կալանավորների ազատ արձակումը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Լրագրողը հղում էր անում Իրանի փորձին,  որտեղ  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ազատ է արձակվել շուրջ 80 000 կալանավոր։  Արդարադատության փոխնախարարը տեղեկացրեց, որ նման հարց չի քննարկվել։

Նա հիշեցրեց, որ արտակարգ դրության ժամանակ ՔԿՀ-ներում հանձնուքների, ծանրոցների, փաթեթեների ստանալն ու ուղարկելը արգելված է, նաև տեսակցությունը, բացառությամբ՝ տեսազանգից օգտվելու դեպքերի, ինչը Կառավարության կարծիքով՝ այս պահին լիարժեք ապահովում է կալանավորների  մեկուսացումը և կորոնավիրուսի կանխարգելումը։