ԿԸՀ-ն հարցման կարգով քննարկել է ՎՎԾ եզրակացությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համատեքստում, ինչպես և նախապես հայտարարել էր, ժամանակավորապես վերանայել է իր որոշումների ընդունման ձևաչափը` նիստերի փոխարեն որոշումներն ընդունելով հարցման կարգով:
Ըստ այդմ, ս.թ. մարտի 16-ին հարցման կարգով ԿԸՀ կողմից քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքներով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված եզրակացությունը, որը ներկայացվել է ծառայության ղեկավար Գառնիկ Ավանեսյանի կողմից:
Քննարկման արդյունքում ներկայացրած եզրակացությունը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
մամուլի ծառայություն