Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-AMKk8PIFA4
A A
Պաշտոնական

Հուսադրող լուրեր՝ գյումրեցի աղջնակից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից։

Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։

Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը։

Կինը մահացել է, իսկ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։